Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Առաջին հերթին կթարգմանվեն հայկական օպերաները

Առաջին հերթին կթարգմանվեն հայկական օպերաները
15.02.2017 | 16:42

Շատ շուտով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հայախոս հանդիսատեսը կծանոթանա օտարալեզու ներկայացումների, օտարախոս հանդիսատեսը՝ հայալեզու գործերի բովանդակությանը:

Օպերային թատրոնի թարգմանական լուսադիոդային վահանակը փորձարկվեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և թատրոնի ղեկավարության ներկայությամբ:
Արմեն Ամիրյանն ասաց, որ դահլիճից դուրս՝ ճեմասրահներում տեղադրվելու են մոնիտորներ, որոնք հնարավորություն կտան տեղում դիտելու ներկայացումները, հետևելու թարգմանությանը։
Նախարարի խոսքով` հաջողության դեպքում նման վահանակներ կներդրվեն նաև Սունդուկյան, Պարոնյան թատրոններում և այլ համերգաթատերասրահներում, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկները հնարավորություն ունենան ծանոթանալու ժամանակակից արվեստին:


Թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ առաջին հերթին հայկական օպերաների անգլերեն և ռուսերեն թարգմանություններն են պատրաստում, երբ Իրանից զբոսաշրջության հոսքը դեպի Երևան աշխուժանա, պատրաստ կլինեն լիբրետոների նաև պարսկերեն թարգմանությունները։ Մաեստրոն նշեց նաև, որ բոլոր օպերաների տեքստերն ունեն թարգմանության կարիք, սակայն «Կարմենը», «Տոսկան» չունեն թարգմանվելու այնքան կարիք, որքան մեր հայկականները:
Օպերային թատրոնում լուսադիոդային վահանակի տեղադրման համար ծախսվել է ավելի քան 10 հազար դոլար: Ծրագիրը կյանքի են կոչել մշակույթի նախարարությունն ու «Արմսվիսբանկը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ